Ավելին ենք անելու Ադրբեջանի համար, քան Էրդողանը,Հայաստանի դիմաց Ադրբեջանին չենք տրորելու
Թուրքիայի «Երկիր» կուսակցության ղեկավար Մուհարրեմ Ինջեն, ով նախկինում եղել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) անդամ, քննադատել է իր նախկին կուսակցության ներկայիս նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուին, փոխանցում է Ermenihaber-ը։
Այս համատեքստում Ինջեն անդրադարձել է նաև Հայաստանին՝ նշելով, որ իշխանության գալու դեպքում իրենց քաղաքական ուժն ավելի շատ կօգնի Ադրբեջանին, քանի հիմա է դա արվում իշխանությունների կողմից։
«Թուրքիան Ադրբեջանին օգնեց: CHP-ի պատգամավորը վերկացավ և ասաց, որ «Ցավոք, Թուրքիան օգնել է Ադրբեջանին»: Դրա խելքին նայեք։
«Իշխանության գալու դեպքում մեր կուսակցությունն Ադրբեջանին ավելի շատ է օգնելու: Էրդողանը քիչ արեց, մենք ավելի շատ ենք օգնելու և Հայաստանի դիմաց Ադրբեջանին չենք տրորելու»,- ասել է կուսակցապետը: