Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 օգոս 2022 11:55

ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա.Եթե երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու կարիք չի ունենա

Որքան էլ քննադատվի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ-ի անվտանգության անվտանգության կարեւոր ինստիտուտներ են ամրագրված: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ, ԼՂ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչեւ հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտկագույն խախտում են: Երկրորդը, արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ, եւ երրորդը, Լաչինի միջանցք, որն ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ ըստ էության այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը, եւ մեր ակնկալիքն է, որ ինչպես եւ նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն չտա խաթարելու այդ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները:

«Ադրբեջանն այսօր անընդհատ խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով: Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն կարծում եմ՝  մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա: Նման անհրաժշտությունը առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը եւ շարունակաբար խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում բոլոր ռազմական գործողություններ ի դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է»,-ասաց Փաշինյանը:
«Պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր