Հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի տներից մեկի տանիքում          Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով       Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել    

04 օգոս 2022 16:15

Ադրբեջանը պարտադրում է անցնել մյուս տարբերակին,եթե հայերը չհամաձայնեն,պատրաստվում է գնալ լուրջ էսկալացիայի և լայնածավալ հարձակման

Արցախի իշխանությունների ու Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքում հաջողվել է ժամանակավորապես հանդարտեցնել վիճակը` մի պայմանով, որ արագությամբ գործարկվելու է Լաչինին այլընտրանքային ճանապարհը, որը կարող է թեթև նորոգումից հետո գործել: Այս ճանապարհն անցնում է Աղավնոյի վերևով, որի 3 կիլոմետրանոց հատվածն անցնուն է Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներով: Այս ճանապարհի տարբերակն ի սկզբանե քննարկվել է, սակայն հայկական կողմը նախընտրել է Կոռնիձորի ճանապարհի տարբերակը:

Հիմա, քանի որ հայկական կողմը սկսել է հապաղել և չի սկսում այդ շինարարությունը, Ադրբեջանը պարտադրում է անցնել մյուս տարբերակին, որտեղ ամիսների աշխատանք չի պահանջվում: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում այս ճանապարհը կարող է աշխատել: Այն անցնելու է Լաչինով: Եթե հայկական կողմն այս տարբերակին չհամաձայնի, թշնամին պատրաստվում է գնալ լուրջ էսկալացիայի և լայնածավալ հարձակման: Իսկ ռուսներն ի վիճակի չեն և չեն ուզում զսպել Ադրբեջանին, քանի որ կարծում են այս տարբերակը կարող է աշխատել ժամանակավորապես` մինչև Կոռնիձորի ճանապարհի կառուցումը: Ըստ ամենայնի հայկական կողմը կհամաձայնի այս առաջարկին և կսկսի այդ ճանապարհի բարեկարգումը, որ կապը Հայաստանի հետ չընդհատվի:

hraparak.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր