Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

04 օգոս 2022 15:38

Ինչո՞ւ ամբողջական զորահավաք չի հայտարարվում. Ոչ ոք էլ չի ուզում իր տունը թողնել, բայց եթե պաշտպանող չկա, քարո՞վ ես պաշտպանվելու

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հպարտորեն հայտարարեց․ «Պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա»։ Օրեր առաջ էր Oragir.news-ը գրել, որ Հայաստանից Արցախ մեկնած ժամկետային զինծառայողներին տեղափոխել են Հայաստան, դրա ֆոնին Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել։
Արդյո՞ք չի ստացվում, որ Հայաստանը Արցախին վերնջանականապես միայնակ թողեց՝ հարցրինք Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանին․ «Դե նոր չէ, որ միայնակ է թողել Արցախին, էն ժամանակ, որ ասում էին՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», դա հերթական սուտն էր, դա նորություն չէ, այսինքն՝ ինքը կարող է ասել մի բան, անել լրիվ հակառակ բանը»։ Չավուշյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․
- Ինչո՞ւ է մասնակի զորահավաք հայտարարվել․ չէ՞ որ իրավիճակը շարունակվում է մնալ լարված։
- Դե լարված է, Արցախը իրավունք չունի՞ պաշտպանվելու, թե՞ մենք էլ նկարվենք, սելֆի անենք։ Դիակ ունենք, զոհ ունենք, ի՞նչ անենք։
- Նկատի ունեմ՝ ինչո՞ւ ամբողջական զորահավաք չի հայտարարվում։
- Դիմացինը հայտարարում է, որ եթե թեկուզ մի հատ պայքարող տեսնենք, ահաբեկիչ ենք համարելու, վերացնելու ենք։
- Այս պահին ի՞նչ իրավիճակ է։ - Աղավնոյում ու Բերձորում ոչ մի բան չկա, երևի վերևները․․․ չունենք տեղեկատվություն։
- Երեկ լուրեր տարածվեցին, որ փորձել են բնակչությանը տարհանել։ Ձեզ դիմե՞լ են Աղավնոյի բնակչության տարհանման հարցով։
- Մի որոշ չափով մտահոգություններով են կիսվել այդ առումով։
- Մտահոգություններով են կիսվել, որ ավելի լավ կլինի՝ ժողովուրդը տարհանվի՞։
- Երևի էդ թրքական «սպեցնազի» հետ կապված և այլն, որ զորքերը այստեղ՝ Շուշիում, հավաքվել են։ Տեսնում ենք՝ հերթական անգամ պոստերի վրա են՝ մեր հայրենակիցների արյունը թափելով․․․, չգիտեմ՝ էդ մարդկանց դեմ ո՞նց պիտի արվի․ միջազգայի՞ն ատյաններով․․․ մի խոսքով՝ դրանց մասին էր խոսքը։
- Աղավնոյի բնակչությունը 44-օրյա պատերազմի ժամանակ գյուղը չլքեց, հնարավո՞ր է, որ հիմա լքի գյուղը։
- Չեմ կարող ասել, հիմա ոչ մեկի տրամադրությունների մեջ էլ չկա, որ տունը թողնի, գնա։ Տունը թողնելը հեշտ բան չէ, բայց եթե չկա երաշխիք, չկա պաշտպանող․․․ մնալով ոչ հավասար, ոչ տրամաբանական կռիվ է լինելու, այսինքն՝ քարո՞վ ես պաշտպանելու քեզ, բնակչին հաջողությո՞ւն ենք պարգևելու։ Եթե Հայաստանը իր վերջին զինվորը հանել է ու հայտարարել, որ ես ոչ մի զինվոր չունեմ, դա նշանակում է, որ նպատակ չունի պատերազմ տալու, պայքարելու։
- Այսինքն՝ Արցախը վերջնականապես հանձնելու է Ադրբեջանի՞ն։
- Ես չեմ էլ զարմանում, աշխատանքը գնում էր այդ ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր