Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

04 օգոս 2022 15:56

Պեսկովը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը

Տարբեր մակարդակներում ՌԴ-ի եւ Հայաստանի սերտ շփումները թույլ կտան պարզաբանել այն հարցերը, որոնք Երեւանն ունի Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ТАСС-ի հարցին:

«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են։  Կարևոր է  կատարել բոլոր պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այդ փաստաթղթերով։  Եթե հարցեր կան, ապա, անշուշտ, դրանց պետք է պատասխանել։  Միևնույն ժամանակ, սերտ շփումները, որոնք մենք ունենք տարբեր մակարդակներում հայկական կողմի հետ, մեզ թույլ կտան պարզաբանել այն հարցերը, որոնք առկա են», - ասել է Պեսկովը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա կառավարության նիստում հայտարարել էր, որ Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության շրջանում մի շարք հարցեր են առաջացնում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր