Տեսանյութ.Եթե այսպես շարունակվի, սեպտեմբերի 2-ին կունենանք հերթական հանձնումը, զոհերն ու լարումները, կունենանք խեղված, խաբուսիկ խաղաղություն կամ պարտադրված պատերազմ

«Եթե այս ինքնահոսը շարունակվի, ապա հրամանատրության չհրապարակված համաձայնություններով, կառավարական նիստերի միջոցով դեպի Բաքու ուղարկվող ազդակներով մեր ինքնիշխանությունը կնվազի և մեր տարածքային ամբողջականությունը գնալով կկրճատի, մեր հանրապետության մի մասը և Արցախը բռնազավթված են, դա կօրինականացվի… Սա մեկ հոգու ահազանգ չէ, ես մենակ չեմ… Օրինաչափություն չէ այն, ինչ եղել է՝ հայրենիքի հանձնում, ավելի քան 4 հազար զոհեր… Քստմնելի է, որ մեր հայրենիքից վտարվում են Սփյուռքի մեր հայրենակիցները: Անընդունելի է, որ այսօր ունենք քաղբանտարկյալներ:
Բոլոր արատները, որ կային նախկինների օրոք, կան, այսօր ևս, և դա օրիաչափ չէ: Հայաստանն այսօր ունի տապալված ղեկավար (ցավում եմ դրա համար), որը խուսափում է զրույցից իր ժողովրդի հետ և բաժանարար գծեր է դնում՝ «սև» ու «սպիտակ»: Եթե այսպես շարունակվի, սեպտեմբերի 2-ին կունենանք հերթական հանձնումը և զոհերն ու լարումները, և կունենանք խեղված, խաբուսիկ խաղաղություն կամ պարտադրված պատերազմ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: