Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

06 օգոս 2022 15:00

Այսօր «միջուկային սպառնացող երանգով ճգնաժամերի արագ տարածում կա»

Միջուկային զենքի կիրառման սպառնալիքն այժմ ավելի օրախնդիր է դառնում աշխարհում: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ այդ մասին շաբաթ օրը Հիրոսիմայում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով ամերիկյան զորքերի կողմից քաղաքի ատոմային ռմբակոծության 77-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։


«Մարդկությունը խաղում է լիցքավորված զենքերի հետ»,-գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում UN News-ը։


Գուտերեշի խոսքով՝ այս պահին «միջուկային սպառնացող երանգով ճգնաժամերի արագ տարածում կա»։ Նա նշել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, Կորեական թերակղզում և Ուկրաինայի շուրջ։ Գլխավոր քարտուղարը նախկինում նման մտահոգություններ էր հնչեցրել Նյու Յորքում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովում:


Գուտերեշը նաև խորհում է, թե արդյոք մարդկությունը կարող է դասեր քաղել Հիրոսիմայի ռմբակոծությունից:


ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին Ճապոնիայի արևմտյան Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին փուլում գցեցին «Մանկի» և «Թմբլիկ» ատոմային ռումբերը։ Հիրոսիմայի ռմբակոծության և դրան հաջորդած ճառագայթային հիվանդության հետևանքով մահացել է մոտ 140 հազար մարդ, Նագասակիում՝ մոտ 74 հազար մարդ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր