Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

06 օգոս 2022 15:49

Տեսանյութ.Հայկական կողմը խոչընդոտում է ռուս խաղաղապահների գործունեությանը.. կան տարաձայնություններ

Շատ պարագաներում հստակ է, որ, ըստ էության, հայկական կողմը խոչընդոտում է խաղաղապահների գործունեությանը, - «Փաստինֆո»-ի եթերում նման կարծիք է հայտնել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
Նրա արձանագրմամբ՝ շատ դժվար է ընկալել, թե իրենց հայտարարություններով ինչ են ասում օրվա իշխանությունները։


«Կարծում եմ, իրենք էլ չեն ընկալում։ Իրենք պահի տակ, որոշակի ուժերի կողմից թելադրված խնդիրն ուղղակի արտաբերում են՝ չհասկանալով, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն՝ Նիկոլին ինչ-որ մեկը մի բան է ասել, ինքն այդ մտքերը արտաբերել է՝ փորձելով հայ հանրությանը գցել մի վիճակի մեջ, որ, գիտեք, շատ հարցեր կան, որոնք ճշգրտված չեն մինչ օր, այ, հիմա հարկավոր է ճշգրտել»,- նշել է բանախոսը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ կառավարության վերջին նիստում հնչեցրած ելույթին։


Արցախում իրավիճակը լարված է, ունենք զոհեր, վիրավորներ եւ հիմա, ըստ Իսագուլյանի, Նիկոլին արադարացում է պետք, հետեւապես նա սլաքներ է ուղղում որոշակի ուղղությամբ։


«Իմ մուտքը Հայաստանի կողմից Արցախ արգելված էր, միայն վերջերս եմ մեկ շաբաթով թույլտվություն ստացել՝ Արցախ մուտք գործելու համար։ Այնտեղ ես բավական լուրջ խնդիրների հետ ծանոթացա եւ բավական լուրջ ինֆորմացիա ստացա։ Շատ պարագաներում հստակ է, որ, ըստ էության, հայկական կողմը խոչընդոտում է խաղաղապահների գործունեությանը»,- հայտարարել է Գառնիկ Իսագուլյանը։


Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր