Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

08 օգոս 2022 10:00

Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վրա հարձակումները ինքնասպանություն են.վնասման դեպքում այս հարվածները սպառնում են Ուկրաինայի, Եվրոպայի և Ասիայի հարյուր հազարավոր բնակիչների կյանքին

Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վրա հարձակումները ինքնասպանություն են, դրանք պետք է դադարեցվեն։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։


«ԱԷԿ-ի վրա հարձակումներն ինքնասպանական գործողություն են։ Մենք հույս ունենք, որ դրանք կավարտվեն։ Միևնույն ժամանակ կցանկանայինք, որպեսզի ՄԱԳԱՏԷ-ն ատոմակայանին հասանելիություն ստանա։ Հույս ունենք, որ այն կկարողանա կիրառել իր իրավասությունները»,- նշել է Գուտերեշը։


Ավելի վաղ Էներգոդարի իշխանությունները հայտնել էին, որ ուկրաինական զորքերը լույս կիրակի գիշերը «Ուրագան» ՀԿՌՀ-ից հարվածներ են հասցրել Զապորոժիեի ատոմակայանին, իսկ հրթիռային շարժիչն ու բեկորներն ընկել են ատոմակայանի գործող էներգաբլոկից մոտ 400 մետր հեռավորության վրա։ Ատոմակայանի վնասման դեպքում այս հարվածները սպառնում են Ուկրաինայի, Եվրոպայի և Ասիայի հարյուր հազարավոր բնակիչների կյանքին, շեշտել են քաղաքի իշխանությունները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր