Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

08 օգոս 2022 10:33

Ադրբեջանի համար ճիշտ ժամանակն է.Բաքուն հասկանում է, որ ՌԴ-ն հավանաբար չի ցանկանա խոշոր զորակազմ նետել Ղարաբաղ, եթե այնտեղ լուրջ պատերազմ սկսվի

Ադրբեջանը, օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությամբ, փորձում է ուժով հասնել իր նպատակներին Լեռնային Ղարաբաղում: Այս մասին REGNUM գործակալության թղթակցին հայտնել է МГИМО-ի Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը:

«Ադրբեջանը փորձում է քաղել ամեն ինչ ներկայիս իրավիճակից, երբ Ռուսաստանի ձեռքերը լրիվ կապված են հատուկ ռազմական գործողությամբ Ուկրաինայում: Բաքուն ահա հասկանում է, որ Ռուսաստանը հավանաբար չի ցանկանա խոշոր զորակազմ նետել Լեռնային Ղարաբաղ, եթե այնտեղ լուրջ պատերազմ սկսվի: Դա հնարավորություն կտա Ադրբեջանին վերջնականապես լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը: Ադրբեջանի համար գլխավորն այն է, որ ցույց տա, թե ինքն է ենթարկվում ագրեսիայի հայկական կողմից, թե հայկական կողմը չի կատարում համաձայնությունները, շարունակում է հարձակվել ադրբեջանցիների վրա, և այդ պատրվակով սկսի ռազմական գործողությունը: Եվ քանի որ մեր խաղաղապահ զորակազմն այնտեղ բավական թույլ է քանակական առումով և սպառազինության տեսանկյունից, ոչինչ չի կարողանա դիմակայելու համար: Նրան պարզապես կշրջափակեն և կգրավեն ողջ Լեռնային Ղրաբաղը»,- ասել է փորձագետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր