Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

08 օգոս 2022 14:45

Լաչինի միջանցքի նոր ճանապարհն ադրբեջանցիներն ավարտել են.Բավական բարձրորակ ճանապարհ են կառուցել

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Լաչինի միջանցքի նոր ճանապարհն ադրբեջանցիներն ավարտել են։ Ու չնայած դեռ մանր-մունր գործեր անում են, բայց անձամբ գնացի և ստուգեցի, թե ինչպիսի ուղի է։

Բավական բարձրորակ ճանապարհ են կառուցել, որի տեսանյութն օրվա ընթացքում կհրապարակեմ։ Ռուս խաղաղապահները հսկում են ինչպես ճանապարհը, այնպես էլ հարակից գյուղերը։

Ցավում եմ միայն, որ այդ ճանապարհի դիմաց իշխանությունները հանրության լուռ հայացքի ներքո համաձայնել են հանձնել Բերձորն ու Աղավնոն։

Ցավում եմ նաև, որ հայ ճանապարհաշինարարները չկարողացան 9 ամսում 6 կմ ճանապարհ կառուցել այն դեպքում, երբ թշնամին 30 կմ-ը կառուցեց այդ ընթացքում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր