Չի կարելի կործանման գույժը ներարկել մարդկանց.Եթե չհաջողենք, կշարունակենք պայքարն Արցախի մյուս տարածքների համար

Իրենց ազգային համարող գործիչները հիմա պետք է նախ կանգնեն Բերձորի ու Աղավնոյի բնակիչների կողքին, օգնեն նրանց ինչպես դիմադրության, այնպես էլ կենցաղային կազմակերպչական հարցերում։
Միաժամանակ, եթե նույնիսկ Բերձորն ու Աղավնոն հանձնվեն, չի կարելի կործանման գույժը ներարկել մարդկանց։ Արցախը ապրում է և կշարունակի ապրել։ Մի՛ քանդեք երկրի հիմքերը, ձեր անգործությունը մի՛ արդարացրեք մարդկանց ահաբեկելով։
Գոնե հասկացեք, որ ձեր ամեն մի նման վհատեցնող հրապարակումներն ու հայտարարությունները մի քանի ընտանիքի ստիպում են լքել Արցախը։ Այդպիսի արարքով դուք Նիկոլ Փաշինյանից ավելի լավը չեք դառնում։
Մենք կպայքարենք Բերձորի ու Աղավնոյի համար։ Եթե չհաջողենք, կշարունակենք պայքարն Արցախի մյուս տարածքների համար այնքան, մինչև հաջողության հասնենք, կկապվենք մյուս ճանապարհներով ու կհասնենք հաջողության։ Անպայման կհասնենք հաջողության, չկասկածե՛ք»։
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան