Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, կա տուժած          Իմ նախագծից 2 գրավիչ կետ հանվել է, բայց Սուրեն Պապիկյանը պայմանավորվածությունները խախտել է       Իրանի ավելի քան 80 համալսարան, հետազոտական կենտրոն և գրադարան ենթարկվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին    

09 օգոս 2022 14:07

Տարածաշրջանի կայունության, հանգստության ու խաղաղության հարցում Թուրքիան ու Ադրբեջանն անկեղծ են, այս կարգավորումը Հայաստանի համար էլ է օգտակար

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Անկարայում տեղի ունեցող Դեսպանների 13-րդ համաժողովի շրջանակներում հերթական ելույթն ունեցած Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մևլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է արցախյան հիմնահարցին և հայ-թուրքական կարգավորման գործընթացին: 


Ըստ Չավուշօղլուի՝ «Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը» նպաստել է թյուրքական աշխարհի երկրների մերձեցմանը և մեծացրել վստահությունը սեփական ուժերի հանդեպ:


Խոսելով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացի մասին, Չավուշօղլուն մասնավորապես ասել է .


«Հայաստանի հետ առանձին-առանձին մեր իրականացրած կարգավորման գործընթացներն առաջ ենք տանում համակարգված կերպով և ամեն փուլում տեղեկացնում ենք միմյանց ու խորհրդակցում իրար հետ: Տեղն եկած ժամանակ որոշումներ ենք կայացնում, թե ինչ քայլեր պետք է կատարենք կարևոր հարցերում:


Հայաստանին ևս մեկ անգամ զգուշացնում եմ, որ հատկապես խուսափի սադրանքներից: Տարածաշրջանի կայունության, հանգստության ու խաղաղության հարցում Թուրքիան ու Ադրբեջանն անկեղծ են: Այս կարգավորումը Հայաստանի համար էլ է օգտակար: Միայն գեղեցիկ խոսքերով չի լինի, պետք է կոնկրետ քայլեր կատարենք և պայմանագրերը կյանքի կոչենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր