Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում       Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում    

12 օգոս 2022 10:17

Ամեն ինչ հերթով.ապահովել Արցախի նկատմամբ ամբողջական ադրբեջանական վերահսկողություն, իսկ հետո ռուսական զորախմբի դուրս բերում

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մարտավարական տեղաշարժերի, վերադասավորումների միջոցով փորձում է ստեղծել մի իրավիճակ, որի պայմաններում առավելագույնս կկանխվի զինված դիմակայության, պայքարի բոլոր հնարավորությունները։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը.


«Դրան հաջորդելու է փափուկ ուժի միջոցով համատեղ բնակության պայմանների ստեղծման գործընթաց, որի ժամանակ Ադրբեջանից ներկայացվելու են ենթակառուցվածքների համատեղ օգտագործման, արտոնյալ պայմաններով տարբեր ծառայությունների մատուցման, օժանդակման խոշոր ծրագրեր։


Նպատակը մեկն է՝ առաջիկա տարիների ընթացքում, հնարավորինս սահուն ձևով, ապահովել Արցախի նկատմամբ ամբողջական ադրբեջանական վերահսկողություն, որի դեպքում առաջնային օրակարգ է բերվելու Արցախից ռուսական զորախմբի դուրս բերումը։


Հայաստանի իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից՝ դրանով և՛ ծառայություն մատուցելով Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում, և՛ ձերբազատվում Արցախի հետ կապված հետագա քաղաքական հետևանքների պատասխանատվությունից»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր