Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

12 օգոս 2022 13:05

Կարսը ՀՀ-ի միջոցով հասանելիություն կունենա դեպի Միջին Ասիա. այս փակուղու բացումը շատ արժեքավոր է տարածաշրջանի համար

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ահմեդ Արսլանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Աքյաքայի շրջան, տեղեկանում ենք ermenihaber.am-ից։
Նա հայտարարել է, թե Ղարաբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արևելյան այդ սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի և շրջանի համար։
«Այս փակուղու բացման հնարավորությունը շատ արժեքավոր է տարածաշրջանի ու բնակիչների համար, ինչպես նաև այն առումով, որ Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն ունենա Միջին Ասիա»,–ասել է նա։
Արսլանը տեղեկացրել է, որ տեխնիկական խմբերը երկրների սահմանին` թե՛ Կարսում, թե՛ Իգդիրում, աշխատանքներ են տանում։ Նրա խոսքով` իրենք ակնկալում են, որ Հայաստանը և Ադրբեջանը կհամագործակցեն տրանսպորտային միջանցքների իմաստով, կբացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները։
Թուրք պատգամավորը հավելել է, որ երթուղու վրա վերջերս ևս աշխատանքներ են արվել, երկաթգծի հետ կապված որևէ խնդիր չկա։ Ըստ նրա` Հայաստանի կողմի երկաթգիծը ևս ակտիվ վիճակում է, և սպասում են, որ գործընթացները վայրկյան առաջ ավարտվեն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր