Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

13 օգոս 2022 16:55

Հայերն իզուր են ձգձգում, Ադրբեջանը հաղթեց , մենք կարող ենք նաև տարածքային պահանջներ ներկայացնել ՀՀ-ի դեմ,շուտով կվերաբնակեցվեն Բերձորը, Աղավնոն, Սուսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Լաչին (Բերձոր), Զաբուխ (Աղավնո), Սուս։ Նա այս մասին ասել է AzTV-ին տված հարցազրույցում:

«Ես արդեն հանձնարարել եմ պետական կոմիտեին կապ հաստատել բնակիչների հետ։ Մենք շուտով նրանց կվերադարձնենք «իրենց տները» (չակերտները՝ Tert.am)»,-ասել է նա։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը «հավատարիմ» (չակերտները՝ Tert.am) է 2020 թվականի նոյեմբերի 10-ի (9) հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորություններին, որոնց վրա են հիմնված Լաչինը (Բերձոր) շրջանցող նոր ճանապարհի կառուցումը և ձեռնարկված այլ քայլերը։

«Հայաստանում պետք է հասկանան, որ գործընթացի ձգձգումն իրենց ոչինչ չի տա։ Նրանք սխալվում են, եթե կարծում են, որ մեկուկես տարի հետո ինչ-որ բան կփոխվի իրենց օգտին։ Ինչ-որ բան կարող է փոխվել, բայց մեր օգտին։ Բոլորը տեսնում են աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում։ Այս ամենը տեսնելու համար պետք չէ լինել մեծ քաղաքական գործիչ։. Իր աճող ռազմական, տնտեսական և քաղաքական հզորությամբ Ադրբեջանը հաղթեց Հայաստանին, որովհետև նրանք սխալվում են: Նրանք չեն հրաժարվել Ադրբեջանին իրենց «տարածքային հավակնություններից» (չակերտները՝ Tert.am)։ Ես նրանց պաշտոնապես զգուշացրել եմ հրաժարվել տարածքային պահանջներից։ Հակառակ դեպքում մենք կարող ենք նաև տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի դեմ»,-ասել է Ալիևը։

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն և Բերձորը:

Չնայած 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում կողմերի համաձայնությամբ պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Սակայն Ադրբեջանը, առանց այդ նախագծի հաստատման (այդպես պնդում է հայկական կողմը), Կոռնիձոր գյուղի սահմանից ճանապարհ է հարթել ներկա միջանցքից ավելի հարավ։

Օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ նոր ճանապարհին ՀՀ-ի կողմից միացող Տեղ-Կոռնիձոր-սահման հատվածը պատրաստ կլինի 2023-ի գարնանը, աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

***
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV-ին տված հարցազրույցում ասել է, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում Ղարաբաղյան հարց չկա:

«Նման փորձեր եղել են, բայց ես երբեք չեմ համաձայնվել դրան։ Ի՞նչ կապ ունի Հայաստանը դրա հետ։ Սա «մեր ներքին գործն է» (չակերտները՝ Tert.am)։ Այսօր բանակցությունների սեղանին որևէ կարգավիճակի մասին խոսք չկա»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքով՝ Ղարաբաղում ապրող հայերը պետք է «ճիշտ քայլ» (չակերտները՝ Tert.am) անեն ու հասկանան, որ «իրենց ապագան կախված է միայն ադրբեջանական հասարակությանը ինտեգրվելուց» (չակերտները՝ Tert.am)։

«Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. նրանք «նույնն են» (չակերտները՝ Tert.am), ինչ Ադրբեջանի մնացած բոլոր քաղաքացիները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ «պաշտպանված են լինելու» (չակերտները՝ Tert.am) նրանց իրավունքները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանում ապրող ժողովուրդների իրավունքները, այնպես էլ նրանք պետք է «պաշտպանված լինեն» (չակերտները՝ Tert.am): Սա միակ ճանապարհն է»,-ասել է Ալիևը։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝ նա հավելել է. «Մենք պետք է խաղաղ բանակցություններ սկսենք Հայաստանի հետ: Դեռ դրական պատասխան չենք ստացել, բայց հուսով եմ, որ կլինի։ Պետք է ստեղծվի սահմանազատման հանձնաժողով: Նրանք էլ առարկում էին, բայց ի վերջո համաձայնեցին։ «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) պետք է, բայց սկզբում դեմ էին։ Այժմ՝ առաջիկա շաբաթներին, նրանցից սպասում ենք «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) երթուղուն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր