Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար       Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»    

15 օգոս 2022 17:33

Հայաստանում ողբերգություն է..88-ին Երեւանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկային...Քանոն նվագող հիմար չկար

88-ին ծանոթ անծանոթ գնում էին երկրաշարժի գոտի: Ես 16 տարեկան էի, 3 գիշեր հորս հետ անցկացրեցի Լենինականում:
Երևանում չէին տժժում, Գառնու ճանապարհին համերգներ չկար....
Իսկ Լենինականում զարմանալի դեպքեր էին կատարվում, իսկական, իրական, հայ ազգը մեծարող, էն պարոդիա ֆիլմի հետ կապ չունեցող:
Քանոն նվագող հիմար չկար, նրան քննադատող ֆեյսբուք չկար....
Ես չգիտեմ ինչ կատարվեց մեր ազգի հետ: 
Ես չգիտեմ ով ու երբ կգա իշխանության, բայց կդառնամ յուրաքանչյուր իշխանության թշնամի եթե չսկսեն ազգը կրթել, եթե չվերածնվեն հային բնորոշ մարդկային արժեքներ:
***
Մինչ փլատակների վերածված Սուրմալու Առևտրի կենտրոնի տարածքում փրկարարներն անհետ կորածների էին որոնում, Երազ այգում համերգ էր ու մարդիկ երեկ երեկոյան պարում էին։

Համացանցում տարածված տեսանյութի համաձայն, բեմահարթակ է բարձրանում մի կին ու ռուսերենով կոչ անում դադարեցնել ուրախությունը, քանի որ Հայաստանում ողբերգություն է։

***
Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։




Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարն այսօր հայտնել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացի, որոնվում է 18-ը։


Այսօր վաղ առավոտյան դեպքի վայր է ժամանել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր