Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

15 օգոս 2022 12:30

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցել է «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ,գրառման տակ նշել է ՀՀ ԱԳՆ-ի ու Ռուբեն Ռուբինյանի էջերը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցական գրառում է կատարել նախօրեին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ:  

Քըլըչը Twitter-ում արած գրառման մեջ մասնավորապես նշել է.«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով»։

Քըլըչի գրառման պահին հայտնի է եղել 1 զոհի մասին:

Քըլըչը իր գրառման տակ նշել է ՀՀ ԱԳՆ-ի ու ՀՀ կողմից հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի էջերը:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվել է 6, տուժել՝ 61 մարդ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր