Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

15 օգոս 2022 14:26

Չունենք սցենարներ, մշակված գործողություններ. Երբ հեռախոսով ահազանգում են, գոնե գիտես, որ երկրի ներսից է,իսկ էլեկտրոնային փոստին արդեն բարդ է

Օգոստոսի 14-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն էր ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։


Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։


Բնակչության անվտանգությունից ելնելով՝ իրականացվել են բնակչության տարհանման աշխատանքներ։


ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել․ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն էլ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ վերջին շրջանում Երևանի տարբեր վայրերում կեղծ ահազանգեր հնչեցնող անձանց հայտնաբերելը և պատասխանատվության ենթարկելը բարդանում է նաև այն պատճառով, որ հաճախ էլեկտրոնային նամակներ ուղարկողներն այլ երկրների քաղաքացիներ են լինում։


Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք դժվար է պարզել՝ ովքե՞ր են Հայաստանից կամ այլ երկրիցահազանգողները, և միջոցներ ձեռնարկել նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Մեր այս հարցերին մասնագետը պատասխանեց, որիրականում հնարավոր է էլեկտրոնային փոստով այնպես գրել նամակ, որ հասնես ինչ-որ մի սերվերի, IP հասցեի ու առաջ չգնալ:


«Իրականում կեղծման, թաքցնելու տեխնոլոգիաները շատ զարգացած են և այո, հնարավոր է՝ էլեկտրոնային փոստով ստանան ահազանգ, ու ինչ-որ կետից սկսած հնարավոր չլինի հայտնաբերել, թե որտեղից է ուղարկվել նամակը: Կարող են նաև կեղծ հետքի վրա դնել» :


Տեղեկատվական անվտանգության մասնագետը հիշեցրեց 2021 թվականինոյեմբերին տեղի ունեցած մի դեպք, երբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի ֆոնին ակտիվացել էին նաև ՀՀ-ում գործող «Յանդեքս» տաքսի ծառայությանը կեղծ պատվերներ ուղարկող ադրբեջանցիները:


«Հոգեբանական ազդեցության գործիք էր: Ես ոչ մի բան չեմ պնդում, բայցսա թույլ է տալիս ինձ ենթադրել, որ կարող է լինել ադրբեջանական ձեռագիր՝ Հայաստանում տագնապ, խժդժություն առաջացնելու համար: Իհարկե, կարող է նաև լինել Հայաստանում նստած ինչ-որ մեկը, ով այնպես է անում, որ թվում է՝ այլ երկրից է: Կան նաև անանուն մեյլեր ուղարկելու տեխնոլոգիաներ, և նման դեպքերում պետական մարմինը պետք է այդ անանուն մեյլերի ծառայություններին նամակ գրի: Ես ևս դիմել եմ, ինֆորմացիա տրամադրել են՝ հաշվի առնելով, որ կարևոր թեմա է: Սակայն, կարող են նաև չբացահայտել: Ժամանակատար և բարդ թեմա է»:


Արթուր Պապյանը կարծում է՝ ամեն անանուն նամակի պատճառով քաղաքը պարալիզացնելը որոշ չափով սխալ է:


«Եթե տեսնում եք, որ էլեկտրոնային փոստին գալիս է մեկ կեղծ ահազանգ, երկու, երեք…, չորրորդ, հինգերորդ անգամ կարելի՞ է այդպես անել, թե՞ պետք է ինչ-որ մեխանիզմ մտածել՝ նույնականացնել: Երբ հեռախոսով ահազանգում են, գոնե գիտես, որ երկրի ներսից է,իսկ էլեկտրոնային փոստին չգիտես որտեղից եկած նամակի պատճառով վեր կենալ, փակել մետրոն, որ օրը 100.000 մարդ է օգտվում, արդեն խոսում էայն մասին, որ չունենք սցենարներ, մշակված գործողություններ: Օրինակ, մետրոյում կարող են մետաղորսիչ սարքեր տեղադրել, հսկիչների քանակն ավելացնել»,- ընդգծեց տեղեկատվական անվտանգության մասնագետը:
168.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր