Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները          Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականությունները       Հունիսի 11-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

16 օգոս 2022 15:17

Ահազանգերը հասան Գյումրի.հարկային տեսչության շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ է ստացվել

Գյումրիի տարածքային հարկային տեսչության շենքում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ է ստացվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

Նա հավելել է, որ ահազանգից անմիջապես հետո տարհանում է իրականացվել, տարածքը սահմանազատվել է, սակրավորները իրականացնում են որոնողական աշխատանքներ:


Գյոզալյանը նաև հայտնեց, որ նույն շենքում պայթուցիկ նյութի առկայության մասին ահազանգ եղել է նաև օգոստոսի 15-ին, որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր