Թուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել          Լուսնի ամբողջական խավարումը Երևանում կդիտվի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:28-ից       Առեղծվածային դեպք Աբովյան քաղաքում, գործող սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները    

18 օգոս 2022 13:30

Իբր ադրբեջանցի լրագրողները գտնվում են հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Բերձորից ու Աղավնոյից

Ադրբեջանական Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը տեղեկություն է հրապարակել, թե իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Բերձորից ու Աղավնոյից բնակչության տարհանման վերաբերյալ։


168.am-ի հետ զրույցում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Հրայր Հակոբյանն ասաց, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։


«Սա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է, այն իրականությանը չի համապատասխանում»,- նշեց Հ. Հակոբյանը։


Ինչ վերաբերում է Ֆաթուլաևի լուսանկարին, որն արվել է Աղավնոյի վերևի հատվածում, Հրայր Հակոբյանն ասաց՝ այդ ամենը կթողնի առանց մեկնաբանության։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր