Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

19 օգոս 2022 11:44

Ինչպե՞ս հասկանանք՝ թուրք է, թե ազերի,ի՞նչ պետք է անեն անվտանգության աշխատակիցները

Hraparak.am-ը գրում է.


Կիրակի օրը «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո մարդաշատ վայրերում` կինոթատրոններում, առևտրի սրահներում, մոլերում, անգամ ռեստորաններում համեմատական կարգով կարելի է ավելի քիչ մարդկանց հանդիպել: Հասկանալի է` հասարակությունը ցնցված է, իրավիճակն` անորոշ: Ահաբեկչությու՞ն, թե՞ դժբախտ պատահար, հասարակությունն այս հարցի պատասխանը դեռ չի գտել եւ այս համընդհանուր լարվածությանը գումարվում են նաեւ ռումբի կեղծ ահազանգերը, որոնց հեղինակներին չեն կարողանում հայտնաբերել, ինչն ավելի է մեծացնում խուճապը: Եւ մարդիկ խուսափում են մարդաշատ վայրերում լինելուց՝ առեւտրի սրահներ այցելելուց, մետրո նստելուց։


Թե ինչ իրավիճակ է այսօր առեւտրի մոլերում, ինչ հակահրդեհային միջոցներ են կիրառվում և անվտանգության նորմերն ինչպես են պահպանվում, փորձեցինք պարզել նախ Նոր Նորքի երկրորդ զանգվածում գտնվող «Մեգա մոլի» տնօրեն Դավիթ Մարտիրոսյանից: 


Նրա խոսքով` հաճախորդները կարող են լիովին հանգիստ լինել, քանի որ «Մեգա մոլն» ապահովված է վերջին սերնդի անվտանգության համակարգերով: «Ես խուճապային տրամադրություններ չեմ նկատում, ամեն ինչ նորմալ է: «Մեգա մոլում» գործում են ամենավերջին սերնդի հակահրդեհային համակարգերը` ջրային հովացմամբ», - նշեց նա: Այն հարցին, թե ինչպես են ապահովում հաճախորդների անվտանգությունը, քանի որ շատ է խոսվում նաև հնարավոր ահաբեկչության մասին, մեր զրուցակիցը նշեց. «Բոլորի մուտքն ազատ է մեզ մոտ, կա համապատասխան ձայնային ազդանշան, որ քաղաքացիները ուշադիր լինեն իրենց անձնական իրերին և կասկածելի երևույթներ նկատելուն պես, դիմեն անվտանգությանը: Աշխատակիցներն էլ իրենց հերթին առանձին թրեյնինգ են անցել, որպեսզի իմանան, թե ինչպես պետք է իրենց դրսևորեն արտակարգ իրավիճակներում», - պատմում է տնօրենը: 


Մենք նաև հետաքրքրվեցինք, որ եթե մոլ մուտք գործի որևէ թուրք կամ ազերի, ի՞նչ պետք է անեն անվտանգության աշխատակիցները, տնօրենը նշեց․ «Ինչպե՞ս պետք է հասկանանք՝ թուրք կամ ազերի՞ է, թե՞ ոչ, եթե թուրքերեն խոսելով պիտի որոշենք, ապա թուրքերեն խոսող մարդիկ մտնում, դուրս են գալիս, բայց ի՞նչ պետք է անենք»: 


Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է «Երևան մոլում»: Մոլի մարքեթինգի բաժնի ղեկավար Շուշան Ավագիմյանը մեզ տեղեկացրեց հետևյալը. 


«Երևան Մոլում տեղադրված է հրդեհային ահազանգման համակարգ և հակահրդեհային ինքնաշխատ ջրային հրդեհաշիջման համակարգ։ Երևան Մոլն ունի տարհանման պլան, որը հաստատվել է տեսչական մարմնի կողմից և որի քաղվածքները՝ ըստ տեղամասերի, փակցված են մոլի միջանցքներում։ Ունենք նաև հակահրդեհային ավտոմատ տագնապային ազդանշանային համակարգ և ձայնային տեքստային ազդարարման համակարգ, որոնք կարող են օգտագործվել նաև արտակարգ պատահարների ժամանակ։ Մոլում ստեղծված են խմբեր, որոնք մոլի կողմից մշակված հրահանգի համաձայն, մոլի 24 ժամյա պահպանությունն իրականացնող մասնագիտացված կազմակերպության հետ միասին, հրահանգավորված են մարդկանց տարհանումն իրականացնելու համար, առավել ևս՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Մոլի բոլոր աշխատակիցներին հրահանգված է Մոլի անվտանգության կանոնների դրույթներով շարժվել, որում մասնավորապես նշվում է մարդկանց տարհանման մասին», - նշեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր