Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

19 օգոս 2022 12:02

Սահմանադրությամբ անգամ դատախազը չի կարող իր ցուցումներով կանխորոշել վարկածի ընտրությունը, վերապահված է բացառապես քննիչին

Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը․


«Մինչդատական վարույթում վարկածներ առաջադրելու և դրանցով քննություն իրականացնելու իրավասությունը վերապահված է բացառապես քննիչին, իսկ այդ առնչությամբ ցուցումներ կարող է տալ քննչական ստորաբաժանման ղեկավարը, ուստի դա սիրողական հարթությամբ լուծման ենթակա հարցադրում չէ, և չպետք է հետևանքներ ունենա։ Սահմանադրությամբ անգամ դատախազը չի կարող իր ցուցումներով կանխորոշել վարկածի ընտրությունը, եթե այն որևէ կերպ չի առնչվում մինչդատական վարույթի օրինականության հետ։ Ընդ որում, 


Վարկածներ ընտրելիս, ղեկավարվում են ինչպես «հանցագործության ձեռագրի» ընդհանուր պրակտիկայով, այնպես էլ հնարավոր շեղումներով, քանզի հանցագործը ևս ձգտում է այնպիսի ինքնատիպ «ձեռագրով» գործել, որպեսզի բացառվի հանցավոր արարքի բացահայատումը, և հաճախ հանցավոր արարքն ընկալվի իբրև դեպքերի պարզ զուգադիպություն։ Իմ պրակտիկայում քիչ չեն եղել դեպքերը, երբ սպանությունն օրինակ՝ փորձել են անասելի խորամանկությամբ քողարկել բնական մահի կամ դժբախտ դեպքի արհեստական հատկանիշներով։

Խորապես ցավում եմ հայտնի պայթյունի արդյունքում մահացածների հարազատներին, սա յուրաքանչյուրիս ցավն է։ Հուսանք, որ արհեստավարժ ու սրտացավ կեցվածքն իրեն ճանապարհ կհարթի և հնարավորինս կկանխվեն նմանաբնույթ երևույթները ...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր