Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

19 օգոս 2022 15:48

ՀՀ քաղաքացիները փորձել են Ռուսաստանից ԱՄԷ տեղափոխել 800 մլն ռուբլի արժողությամբ 225 կգ ոսկու ձուլակտոր. նրանք ձերբակալվել են

Մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են վեց հոգուց բաղկացած երկու խմբի, որոնք փորձում էին երկրից հանել 225 կգ կշռող 45 ոսկու ձուլակտոր՝ մոտ 800 մլն ռուբլի արժողությամբ։ Ոսկին նախատեսվում էր հասցնել ԱՄԷ։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։


Մաքսանենգները եղել են Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներ։ Երեք հոգանոց խումբը պետք է թռներ Երևան՝ ձուլակտորներով և ձեռքի ուղեբեռով։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, հետևաբար, այնտեղից ուղևորների համար մաքսային հսկողություն չի իրականացվում։ Երեք հոգուց բաղկացած երկրորդ խումբն ուղևորվում էր Դուբայ (ԱՄԷ): Նրանք դատարկ ճամպրուկներով անցել են մաքսային հսկողության գոտիով՝ ձևանալով զբոսաշրջիկ։ Երկու խմբերն էլ մաքսային հսկողությունը անցնելուց հետո հանդիպել են օդանավակայանի «չեզոք գոտում»։ Ինքնաթիռ նստելուց առաջ նրանք փոխանակվել են ձեռքի ուղեբեռով, որպեսզի երկրորդ խումբը կարողանա ոսկու մի մասը Դուբայ տանել։


«Թանկարժեք բեռով ուղևորներին օդանավ նստելուց հետո ձերբակալել են «Վնուկովո»-ի մաքսատան օպերատիվ աշխատակիցները»,-հայտնել են Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունից։


Նշվում է, որ բոլոր ձուլակտորներն ունեն պարտադիր նշաններ՝ սերիական համարներ, նշաններ, տառեր և արդյունաբերական հարգեր. դրանք հաստատում են մետաղի որակը։


ՀՀ քաղաքացիները բերման են ենթարկվել, ռուսներին կարգադրվել է երկրից չհեռանալ. Քրեական գործեր է հարուցվել ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մաքսանենգության հոդվածով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր