Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

20 օգոս 2022 15:30

Եվրոն ավելի էժան է, քան դոլարը, իսկ ռուսակա՞նը...

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 13:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի միջին առքը կազմում է 401.59 դրամ՝ օգոստոսի 18-ի համեմատ արժեզրկվելով 0.06 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 407 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 409 դրամ է, իսկ վաճառքը՝ 413 դրամ։

Ինչ վերաբերում է եվրոյին, բանկերում առքի միջին փոխարժեքը կազմում է 400.25 դրամ (օգոստոսի 18-ի համեմատ արժեզրկվել է 4.11 դրամով)։ Վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 412 դրամ։

Ռուսական ռուբլու միջին փոխարժեքն էլ առքի դեպքում կազմում է 6.46 դրամ՝ արժևորվելով 0.12 դրամով, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը  7 դրամ է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր