Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

22 օգոս 2022 13:49

Երևանում՝ բնակելի շենքի նկուղում, հայտնաբերվել է ականանետի ինքնաշեն ական․ բնակիչները տարհանվել են

Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի 8 շենքի 1-ին մուտքի նկուղում կասկածելի պայթուցիկ կա, գրում է shamshyan.com-ը։

Բնակիչներին տարհանել են։ Ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ազատ Դանիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Գասպարյանի գլխավորությամբ։

Քիչ առաջ ԱԻՆ ՓԾ ինժեներական և հրշեջ-փրկարարական ջոկատի սակրավորներ Մարտին Ափոյանն ու Օնիկ Դավթյանը նկուղում հայտնաբերել են ինքնաշեն մարտական ականանետի ական, և կան կասկածներ, որ այն մարտական է։

Այս պահին սպասում են, որ ժամանեն փորձագետները։ 

Հայտնաբերվել է 82 մմ տրամաչափի ականանետի ական՝ պայթուցիչով, որն ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման։
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր