Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

22 օգոս 2022 16:33

Մեր որոշ հայրենակիցներ շարունակում են մնալ Աղավնոյում,նրանց կյանքին ու անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգի դեպքում պատասխանատվություն են կրելու

Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԿԱ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ


Բերձորի և մասնավորապես Աղավնոյի շուրջ ստեղծված տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը հուշում է, որ ներկայումս կա հնարավորություն հետաձգելու այն վտանգավոր պրոցեսները, որոնք սպառնում են Աղավնոյին, Բերձորին և Սուսին:
Սակայն դավաճանական ռեժիմը առկա հնարավորությունն ու ժողովրդի դիմադրությունն օգտագործելու և իրավիճակին համարժեք լուծումներ տալու փոխարեն՝ գործում է ճիշտ հակառակ տրամաբանությամբ և Ալիևի պահանջով Արցախը Մայր Հայրենիքին կապող նոր երթուղի է կառուցում:
Այդ իսկ պատճառով մեր հայկական բնակավայրերի հայաթափումն արագացնելու համար «վերջնաժամկետ» են սահմանել մինչև օգոստոսի 25-ը:
Տեսնելով, որ ժողովուրդն իր դիմադրությամբ, մեղմ ասած, անտեսում է իրենց սպառնալիքներն ու սահմանած վերջնաժամկետը` դավաճանական ռեժիմը նախ Աղավնոն զրկեց կապի բոլոր միջոցներից և կենցաղային պայմաններից․ չկա հեռախոսային ու ինտերնետ կապ, հոսանք ու ջուր: Բռնի ուժով տարել են նաև այն միակ էլեկտրական շարժիչը (движок), որից օգտվում էին համայնքաբնակները: Հիմա էլ որոշվել է Աղավնո գյուղի մեջ գտնվող կամուրջն ապամոնտաժել:
Սա ոչ միայն ուղիղ դավաճանություն է, այլեւ գործարք, որի մեջ ներքաշված ստեփանակերտյան ռեժիմը ադրբեջանական մի քանի մանաթի դիմաց վաճառում է մեր հայրենիքը: Իսկ երևանյան ռեժիմն ընդհանրապես դիտորդի դերում է, ինչը ևս դավաճանություն է հայրենիքի ու հայ ժողովրդի նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ ապացուցել է ալիևյան ռեժիմին ենթակա լինելու և վերջինիս սպառնալիքի ներքո հլու-հնազանդ գործելու իր դավաճանական էությունը:
Ինչպես հայտնի է, այս պահի դրությամբ էլ մեր որոշ հայրենակիցներ շարունակում են մնալ Աղավնոյում:
Հայտարարում եմ՝ նրանց կյանքին ու անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգի դեպքում պատասխանատվությունը կրելու են երևանյան ու ստեփանակերտյան վարչախմբերը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր