Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

24 օգոս 2022 12:10

Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների և և նպաստների չափը կբարձրանա. կառավարությունը որոշում ընդունեց

Առաջարկվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսթոշակները և նպաստները, կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Մասնավորապես, առաջարկվում է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափ սահմանել 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն, զինվորական կենսաթոշակինը՝ 20 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն, նվազագույն կենսաթոշակի չափը՝ 30500 դրամ՝ 28600 դրամի փոխարեն, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը՝ համապատասխանաբար՝ 1-ին խմբի համար 45 հազար դրամ՝ 43 հազար դրամի փոխարեն, 2-րդ խմբի համար՝ 35 հազար դրամ՝ 33 հազարի փոխարեն, 3-րդ խմբի համար 32 հազար դրամ՝ 30 հազար դրամի փոխարեն։

«Արդյունքում ակնկալվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը նույնպես կավելանա շուրջ 3100 դրամով՝ 43200-ից դառնալով 46300 դրամ, իսկ զինվորական կենսաթոշակները կավելանան 5200 դրամով՝ 77500-ից դառնալով 82750 դրամ», - ասաց նախարարը։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ առաջարկվում է նաև բարձրացնել ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը՝ սահմանելով 30500 դրամ՝ 28600 դրամի փոխարեն, իսկ հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձի համար՝ 39000 դրամ՝ 37000 դրամի փոխարեն։

Կառավարությունը որոշում ընդունեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր