Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

24 օգոս 2022 12:30

Շոյգուն խոստովանել է, որ Ռուսաստանը գիտակցաբար դանդաղեցնում է Ուկրաինայում հարձակման տեմպերը

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում հարձակման տեմպերի դանդաղումը գիտակցված որոշում է, որը պայմանավորված է խաղաղ բնակչության շրջանում զոհերը նվազագույնի հասցնելու ցանկությամբ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝  հատուկ ռազմական գործողության ժամանակ ռուս զինվորականները խստորեն պահպանում են մարդասիրական իրավունքի նորմերը։ Հարվածներն իրականացվում են գերճշգրիտ զինատեսակներով Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ օդանավակայանների, հրամանատարական կետերի, ամրացված տարածքների, ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտների և պահեստների ուղղությամբ։

Միաժամանակ, Շոյգուի պնդմամբ, ամեն ինչ արվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։

«Իհարկե, դա դանդաղեցնում է հարձակման տեմպերը, բայց մենք դրան գնում ենք գիտակցաբար»,- ասել է Շոյգուն։

Նա հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում ընթանում է ըստ պլանի, բոլոր խնդիրները կկատարվեն, դրա անհրաժեշտությունը թելադրված է Կիևի կողմից Դոնբասի բնակիչներին,  նաև Ռուսաստանին ուղղված իրական սպառնալիքներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր