Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

27 օգոս 2022 10:00

Առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտներ՝ ՌԴ-ում. հայկական ծխախոտը ՌԴ-ում վաճառվում է բավականին բարձր գնով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանյան արտադրության տարբեր տեսակի ծխախոտներ ռուսական շուկա են մտել առանց ակցիզային դրոշմանիշի: Մաքսանենգություն հիշեցնող այս երևույթի մասին հայտնում է «Ժողովուրդ»-ի թղթակիցը ՌԴ-ից:
Մեր թղթակիցը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի տարբեր փոքր խանութներից եւ կրպակերից խնդրել է իրեն տալ հայկական ծխախոտ, որոնք լուսանկարել եւ տեսանկարել է:


Դուք էլ կադրում տեսնում եք, որ տուփի վրա չկա որեւէ հայերեն կամ ռուսերեն տառ, բացակայում է ակցիզային դրոշմանիշը: Սա՝ այն դեպքում, երբ ծխախոտի գնագոյացման հարցում մեծ թիվ է կազմում դրոշմանիշը:

Տեղեկացնենք, որ առանց դրոշմանիշի հայկական ծխախոտ վաճառվում է նաեւ Դոնի Ռոստովում. տեղի խանութներում ևս ծխախոտի ստենդները փակ են, բայց երբ աշխատողներից պահանջում ես հայկական ծխախոտ, անմիջապես առաջարկում են մեծ տեսականի:


Մեր թղթակիցը նկարել է՝ ինչպես են հայկական մի քանի ընկերությունների արտադրած ծխախոտներն առանց ակցիզի վաճառվում ռուսական քաղաքներում: Խոսքը «Ար տոբակո», «Սիգարոն», «Մասիս տաբակ» ընկերությունների մասին է: Իհարկե, փորձեցինք ստանալ այս արտադրողների պարզաբանումը: «Ար Տոբակո» ընկերությունից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: «Սիգարոն» ընկերությունից մեր հարցին գրավոր պատասխանեցին՝ նշելով հետեւյալը. «Համաձայն օրենքի՝ առանց ակցիզային դրոշմանիշի արտադրվում և վաճառվում են միայն «դյութի ֆրի»-ներում: Մեր ապրանքատեսակները ներկայացված են ինչպես Հայաստանի օդային և ցամաքային սահմանակետերի «դյութի ֆրի»-ներում, այնպես էլ տարբեր երկրների ավելի քան 100 «դյութի ֆրի»-ներում: Որպես ասվածի ապացույց՝ կցում ենք համապատասխան նկարները: Ձեր նշած դեպքը միայն մեկ բացատրություն ունի. այդ սիգարետները գնվում են «դյութի ֆրի»-ից և անկանոն վերավաճառվում են Ռուսաստանի Դաշնությունում, որը մեր ընկերության վերահսկողությունից դուրս է, ավելին` հակասում է մեր կոմերցիոն շահերին, քանի որ մեր ապրանքատեսակները պաշտոնապես ներկայացված են Ռուսաստանի Դաշնությունում: Նույնիսկ վերազգային խոշոր ընկերությունները այդ գործընթացը չեն կարող կանխել կամ վերահսկել: Դա արդեն տվյալ երկրի վաճառքի օրենքի խախտում է և գտնվում է իրենց իրավասության շրջանակներում:


Ինչ վերաբերում է այն հարցին, որ մեկ անձը «դյութի ֆրի»-ից կարող է սահմանափակ քանակությամբ սիգարետ գնել և անցկացնել սահմանը, իսկ Ձեր նշած վաճառակետում ավելի մեծ քանակությամբ է հնարավոր ձեռք բերել, կարելի է ենթադրել, որ այդ գործընթացը կազմակերպվել է բազմաթիվ անգամներ և տարբեր մարդկանց միջոցով»: Չնայած «Սիգարոն»-ի պատասխանին՝ նկատենք, որ անհասկանալի է տրամաբանությունը. մարդիկ խմբերով գնան իքս քաղաքի օդանավակայան եւ տուփերով ծխախոտ գնեն ու վաճառե՞ն: Իհարկե, դիմեցինք նաև «Մասիս տաբակ» ընկերություն, սակայն հրաժարվեցին մեզ մեկնաբանություն տալ:


Ինչևէ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայկական ծխախոտը ՌԴ-ում վաճառվում է բավականին բարձր գնով՝ մեկ տուփը 130-150 ռուսական ռուբլի կամ 900-1000 դրամ, իսկ մեր հանրապետությունում այդ ծխախոտների մեկ տուփն արժե միջինը 800 դրամ:


Հասկանալի է, որ առանց ակցիզի սիգարետ արտադրողն ու վաճառողը գերշահույթ են ստանում, սակայն փաստ է նաև, որ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի հայտնությունը ՌԴ-ում ոչ այլ ինչ է, քան ցամաքային կամ օդային ճանապարհով այլ երկիր թափանցված մաքսանենգ ապրանք: Ինչպե՞ս է հայկական արտադրանքը հատել մաքսային սահմանը՝ չունենալով դրոշմանիշ. իհարկե, ոչ օրինական եղանակով:


Կհիշեք՝ առանց դրոշմանիշի ծխախոտը դրսում վաճառելու առիթով 2020 թվականի ապրիլի 25-ին մեծ աղմուկ բարձրացավ. ռուսական ԶԼՄ-ները ցուցադրեցին, թե ինչպես մի ամբողջ ինքնաթիռ ծխախոտ առգրավվեց: Մոսկվայի մաքսային ծառայության աշխատակիցները կանխել էին Հայաստանից առանց ակցիզային դրոշմանիշների ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման դեպքը նաև 2021 թվականի սեպտեմբերին:


Մաքսանենգ ճանապարհով ծխախոտի բիզնեսի մասին խոսել էր նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` ասելով. «Ծխախոտի այդ խմբաքանակը Երևանում գնել է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, այն մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանելու ու այնտեղ վաճառելու նպատակով: Իսկ Սիփան Փաշինյանին ՀՀ մաքսային մարմիններում այդ հարցում աջակցել է Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, այնտեղ իր «դրածո», ՀՀ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Շուշաննա Ներսիսյանի միջոցով: Որպես միջնորդ հանդես է եկել Աննա Հակոբյանի եղբայրը՝ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը»:


Իհարկե, շղթայի նկարագրությունը տնտեսական հանցագործություն է, բայց, արի ու տես, մեղավորներ չհայտնաբերվեցին, մարդիկ պաշտոնաթող չեղան, ոչ էլ ստի համար հերքում պահանջվեց, կամ սուտ մատնության հոդված առաջադրվեց Մինասյանի նկատմամբ:


Սա նշանակում է, որ պետական թալանին աջակցում են, անգամ «մասնաբաժին» ունեն հեղափոխական իշխանությունները:
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա դասական կոռուպցիա է, բա կոռուպցիան հո պոզով, պոչով, մեծ կենդանի չէ՞:


Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր