Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

27 օգոս 2022 13:16

Թուրքիան միջազգային հանրության առջև ծառացած գլխավոր մարտահրավերներից և սպառնալիքներից է.ԱՄՆ սենատոր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիան անվանել է Արևելյան Միջերկրական ծովի ամենամեծ սպառնալիքը և համարել այն միջազգային հանրության առջև ծառացած գլխավոր մարտահրավերներից մեկը՝ Չինաստանի, Ռուսաստանի և կլիմայի փոփոխության հետ մեկտեղ, գրում է «Ռիա Նովոստին»։


Մենենդեսը նման հայտարարություն է արել Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի դոկտորի պատվավոր կոչում ստանալու արարողության ժամանակ։




«Այս լսարանում ես կարիք չունեմ որևէ մեկին ասելու, որ Թուրքիան մնում է Արևելյան Միջերկրական ծովի մշտական և անմիջական սպառնալիքը:


Չնայած ՆԱՏՕ-ի դաշնակից լինելուն՝ Թուրքիան Էգեյան ծովում սադրիչ թռիչքներով մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխանությանը: Կործանիչների կողմից օդային տարածքի խախտումը անընդունելի պահվածք է ցանկացած երկրի համար»,-ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր