Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 օգոս 2022 15:31

Ինչու Ադրբեջանը և Ռուսաստանը չարձագանքեցին Հայաստանի բացած նոր սահմանային անցակետերի առաջարկին

Ադրբեջանը և Ռուսաստանը չարձագանքեցին Հայաստանի բացած նոր սահմանային անցակետերի առաջարկին, ինչը շատ բնական է։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ 


«Իրենց դրանք պետք չեն. իրենց ուզածը ռուսական վերահսկողությամբ Մեղրիով, « հեշտացված » անցումն է։


Իրանի միջուկային ծրագիրը գրեթե համաձայնեցված է, և կողմերը շատ մոտ են նրա հաստատմանը։


Այս հեռանկարը հակադիր է տարածաշրջանային ռուս֊թուրքական նախագծերին ու շահերին , որի պատճառով էլ վերջին մեկ ամսում ճնշումները Հայաստանի վրա մեծացել են, իսկ գործընթացները` արագացել։ Համոզված եմ նաև, որ մոսկովյան շփումները ճնշումների ենթատեքստում են, իսկ բրյուսելյան հանդիպումը լրիվ հակառակը, որովհետև հիմա, քան երբևէ ԵՄ֊ն կարիք ունի պարսկական էներգոկիրների։




Վստահ եմ, որ ԵՄ, Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, ու ՀՀ իշխանությունները պարտավոր են սպասարկել ՀՀ և ոչ թե « ռազմավարական գործընկերոջ » շահը»,- գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր