Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

30 օգոս 2022 11:31

Մի՞ թե իրավիճակը մտել է փակուղի.ավելի լավ է վալիդոլով նստի բանակցային սեղանի շուրջ, որտեղ նրան կստիպեն շատ դժվար որոշում կայացնել

Politnavigator.net-ը գրում է, որ օգոստոսի 23-ին Երևանում տեղի է ունեցել հանրահավաք  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի կազմակերպած հանրահավաքը դարձել է «նախնական փորձ» ավելի մեծ «համահայկական» հանրահավաքի համար, որը կանցկացվի սեպտեմբերի 2-ին մայրաքաղաքում՝ Ֆրանսիայի հրապարակում։

Ղազարյանը փորձել է մտնել կառավարության շենք հանդիպելու Փաշինյանին, ով, ըստ նրա, վախեցել և թաքնվել է։ Քաղաքական գործիչն իր սպանիչ հումորով Հայաստանի գործող իշխանություններին անվանել է «Ադրբեջանի դեսպանատուն Երևանում» և առաջարկել է Փաշինյանին հանձնել Ադրբեջանին, քանի դեռ նա ինքը չի հանձնել «Արցախը, Սյունիքը և Սևանա լիճը»։ Ամենայն հավանականությամբ, վարչապետը չի ցանկացել լսել ընդդիմության մեղադրանքները, իսկ դրանք կապված են Ղարաբաղյան երկրորդ պարտված պատերազմի և Փաշինյանի հետագա գործողությունների հետ։ Ամենալուրջ մեղադրանքներից մեկը վերաբերում է այս տարվա ապրիլի 14-ին երկրի խորհրդարանում վերջինիս հայտարարությանը, թե «միջազգային հանրությունը կոչ է անում իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը»։

Ադրբեջանական կողմը Ղարաբաղը համարում է իր անբաժանելի մասը։ Բաքուն ձգտում է դուրս բերել «հայկական օկուպացիոն ուժերը» Արցախից և, համապատասխանաբար, վերականգնել վերահսկողությունը տարածաշրջանի վրա, ինչպես որ դա եղել է առաջին ղարաբաղյան պատերազմից առաջ խորհրդային ժամանակներում: Բացի այդ, ԼՂՀ-ում բնակվող հայերին խոստանում են անվտանգության լիակատար երաշխիք և հավասար իրավունքներ որպես Ադրբեջանի լիիրավ քաղաքացիներ։ «Լեռնային Ղարաբաղի հայերը կարող են վստահ լինել, որ իրենց անվտանգությունը՝ որպես Ադրբեջանի քաղաքացի, ապահովված կլինի»,- սրանք Ալիևի խոսքերն են։Արդյո՞ք կհավատան ղարաբաղցիները Ալիևի խոսքերին, դժվար է ասել։ Ամեն դեպքում, կարելի է հետաքրքրությամբ դիտել Ստեփանակերտի և Բաքվի միջև որոշակի շփումներին՝ երկու կողմերի բնակչության հումանիտար և տնտեսական խնդիրները լուծելուն ուղղված։ Մենք նկատի ունենք կողմերի մտադրությունը համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները։ Միասնական քաղաքականություն մշակելու նպատակով ԼՂՀ հայ մասնագետները պարբերաբար այցելում են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ, իսկ օրերս ադրբեջանական Melioration and Water Management ընկերության աշխատակիցներն են այցելել Սարսանգի ջրամբար և հանդիպել այնտեղ գտնվող հայ գործընկերների հետ։ Ի դեպ, աբխազա-վրացական նմանատիպ տնտեսական համագործակցությունը հաջողությամբ ընթանում է արդեն երեք տասնամյակ. համատեղ շահագործվում է ամենահզոր Ինգուրի ՀԷԿ-ը։

Զարմանալի չէ, որ ադրբեջանցի մասնագետների այցն Արցախ դժգոհություն է առաջացրել հայկական ընդդիմության ներկայացուցիչների մոտ, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անհամեմատ ավելի կոշտ դիրքորոշումներ ունեն, քան պաշտոնյաները։Այնպես որ, ինքնահռչակ ու ոչ մեկի կողմից չճանաչված ԼՂՀ կարգավիճակն ամենասուր հարցն է, որը դուրս չի եկել օրակարգից։

Ահա ընդդիմությունից Փաշինյանին ուղղված ամենաբնորոշ մեղադրանքները. «Փաշինյանը գնում է Արցախը Ադրբեջանին փոխանցելու, Արցախի հայաթափման, Հայաստանի թուրքացման ճանապարհով»: Ընդդիմության մեղադրանքները վերաբերում են նաև Փաշինյանի գործնական քայլերին ուղղված 2020 թվականի նոյեմբերի 10-ին ռուսական կողմի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է փաստաթղթի վերջին 9-րդ հոդվածի իրականացմանը, որտեղ գրված է. «Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակվում են։ ՀՀ-ն երաշխավորում է ԱՀ արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը»։ՀՀ Սյունիքի մարզի բնակիչները դժգոհ են իրենց բնակության վայրերով ադրբեջանական շրջանների միջև տրանսպորտային կապեր բացելու հեռանկարից (ինչը նաև կբերի տարածաշրջանի մի տեսակ «կտրելուն»), ուստի հատկապես ագրեսիվ են Փաշինյանի նկատմամբ։ Զանգեզուրը համարվում է Հայաստանի ամենաընդդիմադիր շրջանը։ Ակնկալելով բնակչության դժգոհության կտրուկ աճ և ընդդիմության համար տեղեկատվական հզոր առիթի ի հայտ գալը Երևանը հնարավորինս ձգձգում է այդ հարցի լուծումը ուշադրություն չդարձնելով ոչ Բաքվի պահանջներին ու սպառնալիքներին, ոչ էլ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցում Կրեմլի մեծ հետաքրքրության մասին. «Իհարկե, Ռուսաստանը շահագրգռված կլինի ապաշրջափակմամբ, քանի որ Զանգեզուրի միջանցքը Ռուսաստանին կապելու է նաև Թուրքիայի հետ։ Մոսկվան կարող է հույս ունենալ, որ որոշակիորեն կթուլանա պատժամիջոցների ճնշումը օգտագործելով այդ միջանցքի ներուժը»։

Դեռ ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը խոստացել էր ամեն գնով բացել Զանգեզուրի միջանցքը, այն է՝ երկաթգիծը, որը գոյություն ուներ խորհրդային տարիներին։ Վերջերս՝ օգոստոսի 12-ին, Ալիևը կրկնել է, որ Բաքուն մոտակա շաբաթների ընթացքում Հայաստանից սպասում է Զանգեզուրի միջանցքի կոնկրետ երթուղու տեղը։

Մի՞ թե իրավիճակը մտել է փակուղի։ Այս ամենը նկատի ունենալով ավելի լավ է Փաշինյանը վալիդոլով նստի բանակցային սեղանի շուրջ, որտեղ նրան կստիպեն շատ դժվար որոշում կայացնել, իսկ հետո լեզվի տակ վալիդոլով թռչի Երևան, որտեղ նախատեսվում է ընդդիմության զանգվածային հանրահավաքը։ Եվս մեկ մանրամասն՝ սեպտեմբերի 2-ը համարվում է Արցախի անկախության օրը և հենց այդ օրվա կապակցությամբ է տեղի ունենում «Համահայկական» հանրահավաք։ Երևանում այդ օրը թեժ է լինելու թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստով։

politnavigator.net-ը գրում է, որ օգոստոսի 23-ին Երևանում տեղի է ունեցել հանրահավաք  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի կազմակերպած հանրահավաքը դարձել է «նախնական փորձ» ավելի մեծ «համահայկական» հանրահավաքի համար, որը կանցկացվի սեպտեմբերի 2-ին մայրաքաղաքում՝ Ֆրանսիայի հրապարակում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր