Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում          Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ       Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ    

30 օգոս 2022 12:10

ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում կօգտագործի Իրանից գնված անօդաչու սարքերը, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ մարտի դաշտում

ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը ստացել է իրանական հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք, հավանաբար, կտեղակայի մարտադաշտում: Այս մասին CNN-ին հայտնել են Բայդենի վարչակազմից։ Ըստ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանը ձեռք է բերել Mohajer-6, Shahed - Shahed-129 և Shahed-191, որոնք, հնարավոր է, օգտագործի Ուկրաինայի դեմ պատերազմում:


Իրանական անօդաչու թռչող սարքերի հայտնվելը, որոնք կարող են օգտագործվել նաև հետախուզության համար, կարող են էական ազդեցություն ունենալ մարտի դաշտում, քանի որ Ռուսաստանը ձգտում է նվազեցնել հրթիռային և հրետանային համակարգերի ազդեցությունը, որոնք ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները տրամադրել են Ուկրաինային:


Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն Իրանից պատվիրել է մոտ 1000 հարվածային և հետախուզական անօդաչու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր