Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

31 օգոս 2022 12:09

Քաջություն ունեցավ վտանգելու իր կարիերան՝ այլ ապագայի հասնելու համար, «զարմանալի հեռատես մարդ»

ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հազվագյուտ առաջնորդ էր, որը քաջություն ուներ վտանգի ենթարկել իր կարիերան՝ հասնելու «այլ ապագայի»: Այս մասին  հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Խոսելով «գլասնոստի» և «պերեստրոյկայի» մասին՝ նա շեշտել է. «Սրանք հազվագյուտ առաջնորդի արարքներ էին. երևակայություն ունեցող մարդ, որը տեսնում էր այլ ապագայի հնարավորությունը և քաջություն ուներ վտանգելու իր ողջ կարիերան դրան հասնելու համար:Արդյունքն ավելի ապահով աշխարհ էր և ավելի մեծ ազատություն միլիոնավոր մարդկանց համար»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Նա նաև Գորբաչովին անվանել է «զարմանալի հեռատես մարդ»։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ այն ժամանակ «միայն մի քանի խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաներ քաջություն ունեցան խոստովանելու, որ ինչ-որ բան պետք է փոխել»։

«Որպես ԽՍՀՄ առաջնորդ՝ նա աշխատել է նախագահ Ռեյգանի հետ՝ նվազեցնելու մեր երկրների միջուկային զինանոցները, հեշտացնելու կյանքը ամբողջ աշխարհի մարդկանց համար, որոնք աղոթում էին միջուկային սպառազինությունների մրցավազքին վերջ տալու համար:Տասնամյակների դաժան քաղաքական բռնաճնշումներից հետո նա որդեգրեց ժողովրդավարական բարեփոխումներ», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Նա կարծում է, որ ԽՍՀՄ առաջին և միակ նախագահը «հավատացել է գլասնոստին և պերեստրոյկային ոչ միայն որպես լոզունգներ, այլև որպես առաջընթացի ճանապարհ»:

«Հեշտ է հասկանալ, թե ինչու է նա այդքան մեծ հարգանք վայելում ամբողջ աշխարհում շատ-շատերի շրջանում: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և ընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, որոնք շահել են ավելի լավ աշխարհի հանդեպ նրա հավատից»,- եզրափակել է Բայդենը:

Օգոստոսի 30-ին 91 տարեկանում մահացել է ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Գորբաչովը վեց տարի զբաղեցրել է բարձրագույն պետական պաշտոնը։ Նա նոր կուրս է հռչակել 1985 թվականին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար նշանակվելուց գրեթե անմիջապես հետո, այնուհետև գլխավորեց ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը, առաջարկեց սահմանել նախագահի պաշտոնը և չեղյալ համարել սահմանադրության՝ կուսակցության առաջատար դերի մասին հոդվածը։ Այդ պահին ռուսերեն «պերեստրոյկա» և «գլասնոստ» բառերը մտան աշխարհի շատ լեզուներ։ Գորբաչովը հրաժարական տվեց ԽՍՀՄ նախագահի պաշտոնից 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, այդ  ժամանակ Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր