Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»          Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները       Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կա զnh և տուժածներ    

01 սեպ 2022 11:39

Տեսանյութ.Վեդիում իրավիճակը լարված է, թուրքերը Վեդու կայարանի տարածքում խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, Վեդիի բնակիչներ, տեսանյութեր են տարածել` ահազանգ հնչեցնելով, որ այսօր միջադեպ է գրանցվել ազգությամբ թուրք որոշ քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև:

«Այսօր թուրքերի հետ միջադեպ է տեղի ունեցել Վեդիում։ Մեր ընկերներից ինձ թուրքերի մեքենայի նկարն ուղարկեցին, ասացին, որ Վեդու կայարանում թուրքերը խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին… վեդեցիների հետ բախում է եղել, ոնց հասկացա։ Ոստիկանները տեղում են»,-գրել է օգտատերերից մեկը։

«Վեդիում իրավիճակը լարված է, թուրքերը Վեդու կայարանի տարածքում խրախճանք են կազմակերպել, կոնյակ խմել, հայհոյել հայերին. «Ապագան» Վեդիում է արդեն»,-գրել է Հռիփսիմե Արշակյանը։

Վեդիի քաղաքացիներից մեկը 168.am-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց, որ մի խումբ տղամարդիկ փորձել են խրախճանք կազմակերպած, հարբած թուրք քաղաքացիներին հեռացնել Վեդիից, ոստիկանությունը, սակայն, նրանցից մի քանիսին ոստիկանություն է ուղեկցել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր