Որոշ թոշակառուների համար թոշակը խոստացված 3 հազարով չի ավելացել. Կառավարությունը կտա լուծում այս հարցին

«Մենք քննարկեցինք և պարզեցինք, որ թոշակառուների 97,5 տոկոսի համար թոշակը բարձրանում է սեպտեմբերի մեկից առնվազն 3 հազար դրամով, բայց կան 6400 թոշակառուներ, որոնց համար թոշակը գործող բանաձևով 2500 դրամով է բարձրանում, 5300 հոգու համար բարձրանում է 1900 դրամով»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ իրենք այդ թոշակառուների համար լրացուցիչ որոշում կկայացնեն, որ ինչպես խոստացել են՝ սեպտեմբերի մեկից բոլորի կենսաթոշակը բարձրանա երեք հազար դրամով: