Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

01 սեպ 2022 16:37

Ռուսաստանն ու Չինաստանը թույլ չեն տա, որ ԱՄՆ–ն, որը Չինաստանին ներկայացրել է որպես սպառնալիք, սադրի իրենց

Ռուսաստանն ու Չինաստանը թույլ չեն տա, որ ԱՄՆ–ն սադրի իրենց։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ուսանողների առջև ելույթ ունենալիս։
«Ռուս–չինական հարաբերությունները սկզբունքորեն նոր մակարդակի են դուրս եկել, որն իր որակով գերազանցում է նախորդ դարի դասական ռազմական միությունները։ Ինքներդ հետևություններ արեք...»,– ասել է Լավրովը` նշելով, որ ՌԴ–ն ՉԺՀ–ի հետ այնպիսի հարաբերություններ չի զարգացնի, որոնք որևէ մեկի դեմ կլինեն։
Նրա խոսքով` ԱՄՆ–ն որոշել է Չինաստանին ներկայացնել որպես ռազմավարական, երկարատև սպառնալիք։
«Եթե ամերիկացիներն ու նրանց համախոհները պնդեն Ասիա–Խաղաղօվկիանոսյան շրջանում հարաբերությունների զարգացման այս մոտեցումը, կրկին փակուղի կգցեն իրենց, որից դուրս գալու միակ ճանապարհը կարող է լինել Արևմուտքի որոշ ագրեսիվ ուժերի կողմից հրահրվող ռազմական հակամարտությունը», – ընդգծել է նախարարը։
Լավրովը հավելել է, որ ՌԴ–ն և ՉԺՀ–ն շատ լավ տեսնում են այդ սպառնալիքները և թույլ չեն տա սադրել իրենց, կշարունակեն առաջ մղել օրակարգը, որն ակնհայտորեն շատ ավելի գրավիչ կլինի տարածաշրջանի երկրների համար, քան առճակատումը, որը փաթաթվում է Արևմուտքի ներկայացուցիչների կողմից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր