Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

02 սեպ 2022 17:49

Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկած պայմանները․Եթե ՀՀի ղեկավարը հասկանա, որ համաձայնագիրը օգտակար է Երեւանին, բանակցությունները կարող են եւ շուտ ավարտվել

Հայաստանն ընդունել է Ադրբեջանի առաջարկած պայմանները։ Այդ մասին վկայում է այն, որ Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիեւ չորրորդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։

Անդրադառնալով այն հարցին, թե այդ պայմանագրում ինչ է արտացոլվելու, նախկին ԱԳ նախարարը ասել է․ «Առաջին հերթին այդ փաստաթղթում պետք է ամրագրված լինեն երկու երկրների տարածքային ամբողջականության, անկախության եւ ինքնիշխանության մասին դրույթները։ Խաղաղության համաձայնագրի նպատակը կողմերի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատումն է ու բարիդրացիությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է, որ հստակ արձանագրված լինեն այն պահերը, որոնք կապված են սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի, միջանցքների բացման ու տրանսպորտային համակարգերի ստեղծման հետ։ Եթե Հայաստանի ղեկավարը հասկանա, որ համաձայնագիրը օգտակար է Երեւանին, բանակցությունները կարող են եւ շուտ ավարտվել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր