Նախ, մեղավոր է այն մարդը, ով Արզումանյանին նշանակել է այդ պաշտոնին.Շուշիի հետ կապված շատ մարդիկ են դեռ պատասխան տալու ու կալանավորվելու.«Իրավունք»

—Եթե կալանավորել են, ուրեմն հիմքեր ունի նախաքննության մարմինը: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Շուշիի անկման մեջ նրա գործողություններին, ապա ասեմ, որ Շուշիի հետ կապված շատ մարդիկ են դեռ պատասխան տալու ու կալանավորվելու:
— Ճանաչե՞լ եք Արզումանյանին:
— Ճանաչել եմ, երբ նա եղել է Մարտակերտի գնդի հրամանատար, երբ եղել է գումարտակի հրամանատար 8-երորդում: Շատ վաղուց եմ ճանաչել:
— Եվ ինչպե՞ս կբնորոշեք նրան՝ որպես զինվորական:
— Ես իրեն ճանաչել եմ, բայց իր հետ չեմ ծառայել: Բայց իր վերջին գործողությունների մասին ոչինչ չգիտեմ: Գիտեմ, որ ինքը նշանակվել է պատերազմի ավարտից մոտ 10-15 օր առաջ: Ընդ որում, այդ պաշտոնին նշանակվել է ոչ որպես գործող զինվորական. նա զորացրված է եղել:
— Այսինքն՝ ի՞նչ եք ուզում ասել, պարոն Մելքոնյան:
— Նախ, մեղավոր է այն մարդը, ով Արզումանյանին նշանակել է այդ պաշտոնին: Էն, ով որ նշանակել է իրեն` կլինի Օնիկ Գասպարյանը, թե ով, ամենամեծ մեղավորն է: Որովհետեւ էդ մարդը զինվորական ծառայության մեջ չլինելով, նշանակվել է այդ պաշտոնին:
— Ի դեպ, ե՞րբ է պատասխանատվության ենթարկվելու Օնիկ Գասպարյանը:
— Քննիչ հանձնաժողովը ուսումնասիրում է բոլորի գործողությունները ու երբ ավարտի, վստահ եղեք, որ բոլոր մեղավորները, թե ով ինչ է արել, ով ոնց է գործել, պատասխան են տալու, չկասկածեք: Էսքանը այս հարցով:
— Պաշտպանության նախարարությունը առաջարկում է` 24 միլիոն դրամ վճարելու դեպքում պարտադիր զինվորական ծառայությունը դարձնել 4,5 ամիս՝ 2 տարվա փոխարեն, Ձեր գնահատականը:
— Դա լոկ նախագիծ է, որ դեռ պետք է քննարկվի թե՛ հասարակության, թե՛ կառավարության նեղ շրջանակում, հետո նոր կբերվի ԱԺ:
— Ձեր տեսակետն ենք ուզում իմանալ:
— Ես գտնում եմ, որ հիմա դրա ժամանակը չէր, դա պատեհ կլիներ այն ժամանակ, երբ մենք արդեն պրոֆեսիոնալ բանակ ունենայինք: Բայց այս պահին այս նախագիծը պայթյունավտանգ է հենց հասարակության մեջ: Ես ժողովրդի հետ շփվում եմ ու տեսնում, որ մարդիկ շատ վատ են ընդունել, ասում են` էլի հարուստների ու աղքատների կբաժանվի հասարակությունը: Հարուստները պետք է փող տան` էրեխեքին ազատեն, իսկ աղքատները` գան երկուսի տեղն էլ կռվեն: Ա՛յ, էսպիսի մտահոգություններ կան:
— Իսկ այդ մտահոգությունները չե՞ք փոխանցել կառավարությանը:
— Իհարկե: Հիմա քննարկումների շրջան է, շատ հնարավոր է, որ այդ նախագիծը մինչեւ Ազգային ժողով էլ չհասնի: Որովհետեւ հետեւանքները շատ ծանր են լինելու: Եթե չփոխվի նախագիծը, ես այդ ժամանակ իմ խոսքը կասեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։