«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ       Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը    

02 սեպ 2022 11:29

Մարգարիտա Սիմոնյանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակումը խանդի դրսևորում է ներքին մամուլի նկատմամբ օտարերկրյա հանրության վստահության առնչությամբ.ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատուն

«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակումը խանդի դրսևորում է ներքին մամուլի նկատմամբ օտարերկրյա հանրության վստահության առնչությամբ հայտարարել են Վաշինգտոնում ՌԴ դեսպանատանը, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մենք ի գիտություն ենք ընդունել Պետդեպարտամենտի կայքում տեղադրված տեղեկատվությունն աշխարհում ամենահայտնի ռուսական լրատվամիջոցներից մեկի՝ Russia Today-ի ղեկավար Մ.Ս. Սիմոնյանի վերաբերյալ։ Այս նյութը մեր լրագրողներին միջազգային իրադարձությունների ճշմարտացի լուսաբանման համար նսեմացնելու կատաղի փորձերի ևս մեկ օրինակ է: Այն, որ դրանով զբաղվել է Պետդեպարտամենտը, դժվար քողարկվող խանդի դրսևորում է ռուսական մամուլի աշխատանքի նկատմամբ արտասահմանյան հանրության համակրանքի ու վստահության առնչությամբ»,- ընդգծել են դիվանագիտական առաքելությունից։

Օգոստոսի 31-ին Պետդեպարտամենտի կայքում հայտնվել է Սիմոնյանի մասին հոդված, որտեղ նրան անվանում են «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քարոզչության և ապատեղեկատվության գլխավոր դեմքերից մեկը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր