Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

02 սեպ 2022 12:47

Բրյուսելը դառնում է ղարաբաղյան կարգավորման հիմնական հարթակը, և այդ հանգամանքը լրջորեն անհանգստացնում է ՌԴ-ին

Բրյուսելը դառնում է ղարաբաղյան կարգավորման հիմնական հարթակը, և այդ հանգամանքը լրջորեն անհանգստացնում է Ռուսաստանի իշխանություններին և քաղաքագիտական շրջանակներին։ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի «քավորությամբ» Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման փաստը հարուցել է ռուսական շրջանակների զայրույթը, և վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ արտահայտում են իրենց դժգոհությունը։

Հանդիպումից հետո հայտարարվեց, որ ոչ թե Մոսկվայում, այլ Բրյուսելում են կայանալու թե՛ սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստը, թե՛ երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը։ Հանդիպումից առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ակնհայտորեն ցուցադրեց իրենց դժգոհությունը։

«ԵՄ գործունեությունը Հարավային Կովկասում պայմանավորված է աշխարհաքաղաքական հավակնություններով: Մեր կարծիքով՝ սա որևէ կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկության հետ։ Ես կասեի, որ եվրոպացիների այս կեղծ նախաձեռնություններն ավելի շատ նման են միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձի, որի տակ ոչինչ չկա»,- ճեպազրույցում ասել էր Մարիա Զախարովան։

Ռուսական շրջանակները նշում են, թե Բաքուն միտումնավոր խաղադրույք է կատարում Բրյուսելում բանակցությունների վրա, քանի որ ազդելու ավելի լայն լծակներ ունի։

Դա և Հայաստանին ԵՄ կողմից խոստացված գումարն է, որ մինչ օրս որևէ եվրո չի տրվել, թե ԵՄ հետ Ադրբեջանի գազային պայմանագիրը։ Արևմուտքն էլ, բնականաբար, սեփական շահերն է առաջ մղում՝ ի նպաստ Ադրբեջանի։

Հայաստանյան իշխանություններին ավելի հարմար է եվրոպացիների հետ աշխատելը և Ադրբեջանի պահանջները կատարելը։ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու առաջին շահառուները Թուրքիան և Ադրբեջանն են, իսկ Եվրոպան նրանց աջակցում է այս հարցում։ 
1or.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր