Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում       Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում    

02 սեպ 2022 16:55

Փառուխն ու Քարագլուխն ինչպե՞ս հանձնվեցին, դրանք նոյեմբերի 9-ի հայտարարությունում չկան. մենք որևէ գաղտնի բանակցության չենք գնացել

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում Բերձորի, մեղադրյալ Միքայել Արզումանյանի վերաբերյալ հարցերից չպատասխանեց, նշելով, որ այսօր  տոն օր է և այդ հարցերի ժամանակը չէ։

Դիտարկմանը, թե տոնը դիմավորում են կրկին տարածքների կորստով, Վիտալի Բալասանյանն ասաց․ «Նոյեմբերի 9–ի հայտարարությունը դուք լա՞վ եք ուսումնասիրել, լա՞վ եք ուսումնասիրել այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ հատվածը։ Նորից եմ ասում՝ այսօր Արցախի անկախության տոնն է, բոլորին շնորհավորեք և այլ հարցեր մի տվեք»։

Դիտարկմանը, թե իրենից սպասելի չէր, որ ադրբեջանական կողմի հետ կմտնի ակտիվ բանակցությունների մեջ, Բերձորում ադրբեջանցի գեներալների հետ է շրջել, Բալասանյանն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանը կտա մամուլի ծառայությունը, թող դիմեն։

«Եթե ձեզ թվում է, թե բոլոր հարցերին թույլատրելի է բոլոր տեղերում պատասխանել, դուք չարաչար սխալվում եք»,–ասաց Բալասանյանը։

Հարցին, թե գաղտնի բանակցությունները միշտ քննադատել է Բալասանյանը, հիմա ի՞նչ փոխվեց, նա ասաց․ «Մենք որևէ գաղտնի բանակցության չենք գնացել, չենք գնում ու չենք գնալու։  Հայերեն բացատրում եմ՝ դիմեք մամուլի ծառայությանը և կստանաք բոլոր հարցերի պատասխանները»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր