Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է          Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել       Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել    

03 սեպ 2022 13:49

Բաքուն դատապարտել է՝«Հերթական սադրանք՝ Հայաստանի կողմից».Հայաստանն անկեղծ չէ

Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝  Արցախ կատարած այցը և այդ քայլը կոչել  «հերթական սադրանք՝ Հայաստանի կողմից»։


Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։


Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քայլը ձեռնարկվել ՝Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից անմիջապես հետո և«ոչ միայն ստվերում է հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև ակնհայտորեն ցույց է տալիս կարգավորման գործընթացում Հայաստանի անկեղծ չլինելը»:


«Հայաստանի հայտարարությունները Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու վերաբերյալ հեռու են անկեղծ լինելուց, պաշտոնական Երևանը չի հարգում նաև միջազգային միջնորդների ջանքերը»,-ասված է ԱԳՆ հայտարարության տեքստում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր