Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

03 սեպ 2022 16:10

Գորբաչովին հրաժեշտի արարողությունը սկանդալով սկսվեց. ՄԿ

ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողության մեկնարկից առաջ, որն  ընթացել է Մոսկվայի Միությունների տանը, միջոցառմանը եկած բազմաթիվ լրագրողներ իմացան, որ հավատարմագրում չունեն, հայտնում է «Մոսկովսկիյ Կոմսոմոլեց»-ը։

Ինչպես հայտնում են ՄԿ-ի թղթակիցները, «Գորբաչով-Հիմնադրամը» հաստատել է այդ ցուցակը մամուլի համար, իսկ «ՌԻԱ Նովոստի»-ն, «Իզվեստիա»-ն, ՎԳՏՐԿ-ն, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն եւ մի շարք այլ ԶԼՄ-ներ դրանում ներառված չեն։

Ըստ տեղեկությունների՝ հավատարմագրում չի տրվել նաեւ ամերիկյան ABC News-ին։

ԿՄ-ի լրագրողները նշում են, որ հանրային հոգեհանգստի ժամանակ նման բան չեն հիշում։

ԶԼՄ-ները նաեւ հայտնում են, որ Գորբաչովի հուղարկավորությանը եկել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նրան հրաժեշտ տալու էր եկել նաեւ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ Միխայիլ Գորբաչովին նաեւ հրաժեշտ են տվել դուստը՝ Իրինան, թոռների հետ եւ երգչուհի Ալլա Պուգաչովան։

Հիշեցնենք, որ Միխայիլ Գորբաչովը մահացել է օգոստոսի 31-ի գիշերը՝ ծանր եւ տեւական հիվանդությունից հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր