Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

05 սեպ 2022 10:34

Պուգաչովան արժանի չէր սուր քննադատությանը, իսկ ահա Գալկինը չափն անցել է ակնհայտ կերպով

Ալլա Պուգաչովայի եւ նրա ամուսին Մաքսիմ Գալկինի ճակատագիրը երկրպագուներին հուզում է այս տարվա գարնանից, երբ շոումենը քննադատեց Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ գործողությունն ու ընտանիքին տարավ երկրից։ Օրեր առաջ Ալլա Պուգաչովան երեխաների հետ վերադարձավ Մոսկվա, Գալկինը՝ ոչ։ Երեխաները արդեն դպրոց են գնում, իսկ Պուգաչովան հասցրել է մի քանի հարցազրույցներ տալ ու մասնակցել Միխայիլ Գորբաչովի վերջին հրաժեշտին։ Այս ընթացքում, Պուգաչովան արժանացել է հանրային հուժկու քննադատության եւ պարսավանքի։ Եւ հարցը հասել է մինչեւ Կրեմլ ու աստղային ընտանիքի մասին խոսել է նաեւ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա ասել է, որ կարծում է, որ Պուգաչովան արժանի չէր այն սուր քննադատությանն ու պարսավանքին, որին արժանացել է վերջին շրջանում, սակայն եւ հավելել է, որ նրա ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը պետք է պատասխան տա իր արտահայտությունների համար, հատկապես այն արտահայտությունների, որոնք վերաբերել են Ռուսաստանին։ Life-ի փոխանցմամբ, Պեսկովն ասել է, որ ինքը չի լսել, որ Պուգաչովան որեւէ մեկնաբանություն աներ, մինչդեռ Գալկինը չափն անցել է ակնհայտ կերպով։ Ի դեպ, Պուգաչովային խիստ քննադատել է նաեւ Վլադիմիր Սոլովյովը, ինչից հետո Պուգաչովան, խոսելով այն մասին, թե ինչ կուզենար անել, ասել է, որ կուզենար մեկի մռութը ջարդել։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն, Պուգաչովան նկատի է ունեցել Սոլովյովին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր