Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

05 սեպ 2022 12:32

Փրկարարները կամրջի տակ՝ ջրի մեջ, հայտնաբերել են երիտասարդ աղջկան.Երիտասարդ աղջիկը «Հաղթանակ» կամրջից ցած է նետվել

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նստել է «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշի վրա և սպառնում է իրեն ցած նետել։


Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, փրկարարները կամրջի տակ՝ ջրի մեջ, հայտնաբերել են երիտասարդ աղջկան, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։


Վիրավորին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։


Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև երկտող։


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր