Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 սեպ 2022 14:19

«Չեմ հավատում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Դավիթ Գասպարյանին նման բան է ասել». Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «Գրականագետ Դավիթ Գասպարյանը ասում է, որ ժամանակին ՀՀՇ առաջնորդին (առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին), երբ Շարժումը նոր էր սկսվել, հարցրել է, թե ի՞նչ է լինելու Հայաստանի հետ և լսել այս պատասխանը․ «Հայաստանում կապրի երկու միլիոն մարդ և լավ կապրի»։ https://www.aravot.am/2022/09/04/1288874/... Ես, իհարկե, չեմ հավատում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Դավիթ Գասպարյանին նման բան ասել է։ Բայց մի պահ ենթադրենք, որ Գասպարյանը ճիշտ է։ Այս դեպքում հարց է առաջանում․ ազնիվ, մտահոգ մտավորական Դավիթ Գասպարյանի ձեռքից ո՞վ էր բռնում, որ այդ հանդիպման մանրամասները հրապարակեր, մի օր մտներ Թատերական հրապարակ և ժողովրդին ասեր․ «Մի հավատացեք, նրանք գալիս են, որպեսզի արտադրական ձեռնարկությունները փակեն, էլեկտրականությունը հողանցեն, ձեզ թողնեն գործազուրկ, մատնեն պանդխտության, որպեսզի իրենք լավ ապրեն»։ Ոչ ոք չէր խանգարում, ոչինչ չէր խանգարում։ Ու եթե Դավիթ Գասպարյանը չի խոսել, ուրեմն կամ այդ հանդիպման պատմությունը հորինված է, կամ ինքը՝ Հայաստանի այսօրվա վիճակի համար պատասխանատու։ Որովհետեւ իմանալ-չհայտնելը ոչ միայն քրեական, այլեւ բարոյական պատասխանատվություն է ենթադրում։
Հ․Գ․ Դավիթ Գասպարյանը 1985թ․ ԳԱ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում իմ գիտական ղեկավարն է եղել։ Ես, իհարկե, բանասիրական գիտությունների թեկնածու չդարձա, բայց մեր հարգալիր ծանոթությունը շարունակվել է։ Այդուհանդերձ՝ ճշմարտությունն ավելի թանկ է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր