ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

06 սեպ 2022 17:40

Տեսանյութ. Որպես զինվորական՝ ժողովրդից պահանջում եմ, որ դեմքով դառնան դեպի Աստված. Կարեն Ջալավյան

Արցախի Շոշի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 20–րդ դարի սկզբին, այն երկար տարիներ չէր գործում, հիմա վերանորոգվել է, սեպտեմբերի 4–ին պսակվել է օծված խաչով։

Արարողության ժամանակ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանն ասել է․«Երբ ազգը համախմբվում, հոգևոր բռունցք է դառնում, այն ժամանակ է, որ խաչը տալիս է հոգևոր լույս»։

Եկեղեցու բարեկարգման նախաձեռնությունն Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Կարեն  Ջալավյանինն է։ Ըստ նրա՝ հաղթանակների հիմքում ամուր հավատն է․ «Որպես զինվորական ինձ իրավունք եմ վերապահում մեր ժողովրդից պահանջելու, որպեսզի դեմքով դառնան դեպի Աստված, որպեսզի աղոթող լինենք, ոչ թե միայն նեղ վիճակում գտնվելու դեպքում խնդրենք Աստծուն, այլև երբ լիության, առատության մեջ ենք, այդ ժամանակ փառաբանենք Աստծուն»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր