Թուրքիայի հետ երկխոսությունն արդեն մեկնարկել է, hույս ունենք, Ռուսաստանի օգնությամբ կարգավորել հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանը հույս ունի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր կլինի կարգավորել Մոսկվայի օժանդակությամբ», - այսօր Վլադիվոստոկում մեկնարկած Արևելյան տնտեսական համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թուրքիայի հետ երկխոսությունն արդեն մեկնարկել է։ Մենք հույս ունենք Ռուսաստանի օգնությամբ կարգավորել հարաբերությունները», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ասել է Փաշինյանն՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։
«Ադրբեջանի հետ ինտենսիվ խոսակցություն է ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության առթիվ։ Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, ոչ միայն որպես մեր ռազմավարական դաշնակից, այլև Ադրբեջանի շատ մոտ գործընկեր, կօժանդակի այդ հարցում։ Ադրբեջանի համար դա ևս հնարավորություններ է ստեղծում», - հայտարարել է Հայաստանի վարչապետը։